Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հայտնի են Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի հաղթողները

Հայտնի են Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի հաղթողները
22.07.2012 | 13:53

Վիկտոր Համբարձումյանի 2012 թվականի միջազգային մրցանակը շնորհվում է պրոֆ. Յան Էյնաստոյին (Էստոնիա) և պրոֆ. Իգոր Նովիկովին (Ռուսաստան):

Մրցանակը, որ սահմանել է ՀՀ նախագահը 2009-ին, ներկայումս աստղագիտության,աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում կարևորագույն մրցանակներից մեկն է: Հանձնվում է ցանկացած երկրի և ազգության ականավոր գիտնականների, ովքեր նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ: Մրցանակը կազմում է 500 000 ԱՄՆ դոլար և տրվում է ամեն երկու տարին մեկ` սկսած 2010- ից: Նշենք, որ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորած մրցանակի միջազգային հանձնաժողովը գիտությունների ազգային ակադեմիաներից, համալսարաններից, աստղադիտարաններից և Նոբելյան մրցանակի դափնեկիրներից ստացել է ականավոր գիտնականների և գիտական խմբերի 12 առաջադրում աշխարհի տարբեր երկրներից: Մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի18-ին, Երևանում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6598

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ